ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Խաղերի նախագծման առաջնության գրանցումն ավարտվում է

Խաղերի նախագծման առաջնության գրանցումն ավարտվում է
28.09.2013 | 13:49

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնության գրանցմանը մնացել է ընդամենը մի քանի օր: Խաղերի նախագծմամբ հետաքրքրվողները և առաջնությանը մասնակցել ցանկացողները հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացնել մասնակցության հայտեր:

Առաջնությունում գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել www.opengame.am կայք, առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն և լրացնելուց հետո ուղարկել opengame@uite.org էլ. հասցեին` նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” concontent_details application:

Այս պահին առաջնությանը մասնակցում են 23 նախագիծ, որոնցից 17-ը նախատեսված են համակարգիչների համար, 10-ը բջջային խաղեր են, իսկ 6-ը նախատեսված են կայքի համար: Խաղերի մի մասը` և′ համակարգիչների համար են, և′ բջջային հեռախոսների:

Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը 1.700.000 դրամ է: Այն կբաշխվի հետևյալ անվանակարգերում` Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն կերպար, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն- Junior, ժողովրդական մրցանակ:

Առաջնությունն արդեն երրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում:

Դիտվել է՝ 5246

Մեկնաբանություններ